Սիլվիո Բերլուսկոնին հիասթափվել է Վլադիմիր Պուտինից

Loading...

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ասել է, թե Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո հիասթափվել է նախագահ Վլադիմիր Պուտինից: Այդ մասին իտալացի անվանի գործիչն ասել է իր հիմնադրած և առաջնորդած Forza Italia (Առա՛ջ, Իտալիա) կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում:

«Մենք դարձել ենք Ուկրաինայի նման չեզոք պետության վրա աննախադեպ ագրեսիայի ականատեսը, Ուկրաինան այսօր մեծ պավով ու հերոսաբար պայքարում է իր ազատության համար: Ուկրաինայի դեմ ագրեսիայով Ռուսաստանն ընկավ Չինաստանի գիրկը: Ես շատ վրդովված եմ և հիասթափված Վլադիմիր Պուտինից: Նա իր վրա հսկայական պատասխանատվություն վերցրեց ամբողջ աշխարհի առաջ»,- ասել է Բերլուսկոնին:

Իտալական մամուլը նկատել է, որ պատերազմի առաջին օրերին 85-ամյա Բերլուսկոնին ասել է, թե «մտահոգված է կոնֆլիկտի ծավալումից», բայց չի նշել Պուտինի անունը:

Նախկինում Բերլուսկոնին և Պուտինը միմյանց «բարեկամներ» են անվանել և պարբերաբար այցելել են իրար:

Երբ Պուտինը 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Բերլուսկիոնիին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, Բերլուսկոնին Ռուսաստանի ղեկավարին անվանել է «արդիական միջազգային քաղաքական ասպարեզում վերջին ականավոր առաջնորդը»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button