Վաշինգտոնը և Բրատիսլավան համաձայնեցնում են Սլովակիայում Patriot համակարգի տեղակայման ժամկետը

Loading...

Միացյալ Նահանգները Patriot տեսակի հրթիռային պաշտպանության մեկ համակարգ է տեղակայում Սլովակիայում այն բանից հետո, երբ Սլովակիան համաձայնել է իր ունեցած խորհրդային արտադրության Ս-300 ՀՕՊ համակարգը փոխանցել ռուսական ագրեսիայի ենթարկված Ուկրաինային:

Այդ մասին երեկ ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը:

«Սա ժամանակավոր տեղակայում է, մենք խնդիրը շարունակում ենք քննարկել Սլովակիայի կառավարության հետ: Մենք շնորհակալ ենք Սլովակիային Ուկրաինային օգնություն ցույց տալու համար, այս պատերազմը մտնում է մի նոր փուլ, որի ընթացքում ռուսներն ուշադրությունը կենտրոնացնում են Դոնբասի վրա»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը և Բրատիսլավան մտադիր են քննարկել Patriot համակարգի տեղակայման ժամկետի հարցը և գտնել լուծումներ, որոնք թույլ կտան երաշխավորել Սլովակիայի լիակատար օդային պաշտպանությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button