Վրաստանում նշում են Ազգային միասնության օրը

Loading...

Ապրիլի 9-ը Վրաստանում նշում են որպես Ազգային միասնության օր: 1989 թվականի ապրիլի 9-ին խորհրդային բանակը բիրտ ուժ է կիրառել և ցրել է անկախության պահանջով կազմակերպված ցույցը:

Գրոհի ընթացքում սպանվել է առնվազն 20 խաղաղ ցուցարար, վիրավորվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ: Մեծ թվով ցուցարարներ տուժել են արցունքաբեր գազից:

Հետագայում հետխորհրդային Վրաստանում Ապրիլի 9-ը պաշտոնապես հռչակել են Ազգային միասնության օր:

Ամեն տարի այս օրը երկրի ղեկավարները, քաղաքական և հանրային լիդերները և շարքային բնակիչներ հավաքվում են Վրաստանի խորհրդարանի շենքից ոչ հեռու Շոթա Ռուսթավելու պողոտայում գտնվող հուշարձանի մոտ և հարգանքի տուրք են մատուցում խորհրդային բանակի հետ բախման զոհերի հիշատակին:

Այսօր ծաղիկներով հուշարձանի մոտ է եկել նաև Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը:

Դեսպանությունը Վրաստանի Ազգային միասնության օրվա կապակցությամբ հրապարակել է հաղորդագրություն, որում Ռուսաստանի հետ Վրաստանի համատեղ խորհրդային անցյալը բնութագրվում է որպես «չկատարված խոստումների, բռնությունների և օկուպացիայի ժամանակաշրջան»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button