Միացյալ Նահանգների նախագահը վաղը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկելու է Ուկրաինայի պատերազմի հարցը

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ վաղը տեսակապով քննարկելու է Ուկրաինայի պատերազմի խնդիրը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Նախագահ Բայդենը վարչապետ Մոդիի հետ խորհրդակցություններ կանցնացնի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքների, ինչպես նաև պարենի և հումքի գլոբալ մատակարարումների վրա դրանց ապակայունացնող ազդեցությունը մեղմելու հնարավորությունների շուրջ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button