ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը ժամանել է Երևան

Loading...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ հանդիպումից մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ:

Ապրիլի 8-ին Միրզոյանը Մոսկվայում էր։ Ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Սերգեյ Լավրովը պնդեց, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։ Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, չկիսեց Լավրովի գնահատականն ու պնդեց, թե միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button