Լավրով․ Կիևի հետ բանակցությունների նոր փուլի շեմին ռազմական գործողությունները չեն դադարեցվի

Loading...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան Կիևի հետ բանակցությունների նոր փուլի շեմի չի պատրաստվում «ընդհատել Ուկրաինայի տարածքում իրականացվող հատուկ գործողությունը»։ Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դրա հետ մեկտեղ, ըստ Լավրովի, Ռուսաստանը հակված է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ։

«Բանակցությունները դադարեցնելու պատճառ ես չեմ տեսնում, չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական կողմը ամեն անգամ խուսանավում է։ Նրանք երբեմն իրենց տեսակետը փոխում են 180 աստիճանով՝ մերժելով այն, ինչ իրենք իսկ առաջարկում էին դրանից երկու օր առաջ», — նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button