Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Loading...

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Նախորդ շաբաթ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Փաշինյանն ու Ալիևը նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button