Պուտինը և Լուկաշենկոն վաղը կհանդիպեն Հեռավոր Արևելքում

Loading...

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն Հեռավոր Արևելքում, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները և երկկողմ հարաբերությունները։

Պեսկովի փոխանցմամբ` Լուկաշենկոն և Պուտինը այցելելու են նաև Բլագովեշենսկի մերձակայքում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայան։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հաղորդել էր, որ երկու երկրների նախագահները «Վոստոչնի» կայցելեն տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button