Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Ուկրաինայում գարնանային զորակոչը և զորացրումը

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր գարնանային զորակոչը չեղարկելու մասին:

Փաստաթուղթը ենթադրում է փոփոխություններ զորակոչի օրենքում, որից հանվում է զորակոչը 2022 թվականի ապրիլ-մայիսին անցկացնելու մասին դրույթը:

Նախագահի հրամանագրով նաև հետաձգվում է ծառայության զորակոչվածների զորացրումը:

«Զինծառայողների զորացրումը տեղի կունենա ոչ շուտ, քան նախատեսված կարգով դեմոբիլիզացիայի մասին հայտարարության հրապարակումը»,- ասվում է հրամանագրում:

Ուկրաինայի ամբողջ տարածքում փետրվարի 24-ին ռազմական դրություն է հայտարարվել:

Հետագայում խորհրդարանը՝ Գերագույն ռադան, մարտի 15-ին ընդունել է որոշում մարտի 26-ից այն ևս 30 օրով երկարաձգելու որոշում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button