ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Լեհաստան և Մոլդովա

Loading...

Միացյալ Նահանգների պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով օգնական Ջուլիետա Նոյեսը կայցելի Լեհաստան և Մոլդովա՝ քննարկելու ուկրաինացիների հետ կապված իրավիճակը, ովքեր լքել են իրենց երկիրը հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Վարշավայում նա կհանդիպի Լեհաստանի իշխանությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հումանիտար ճգնաժամի լուծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քիշնևում Նոյեսը կհանդիպի նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նա պատրաստվում է այցելել փախստականների ընդունման կենտրոն։

Նրա այցը Լեհաստան և Մոլդովա կտևի ապրիլի 12-ից 15-ը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ապրիլի 10-ի դրությամբ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4 և կես միլիոնը: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 62 հազարով: Լեհաստան է հասել մոտ 2 միլիոն 594 հազար մարդ, Ռումինիա՝ 686 հազար 232, Հունգարիա՝ ավելի քան 419 հազար, Մոլդովա՝ մոտ 411 հազար փախստական: Մոտ 270 հազար փախստականներ տեղավորվել են Սլովակիայում և մոտավորապես նույնքան՝ Չեխիայում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button