Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումները

Loading...

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև շփումները: Այս մասին Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո. Եվրամիությունը աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը», — երեկ երեկոյան գրել է Կլաարը:

Երեկ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ըստ երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button