Կիևում վերջին հրաժեշտն են տվել Ուկրաինայի համար զոհված ևս երկու վրացի կամավորների

Loading...

Այսօր Կիևի կենտրոնում գտնվող Սուրբ Վլադիմիր տաճարում վերջին հրաժեշտն են տվել Ուկրաինայի համար զոհված երկու վրացիներին: Նիկա Շանավան և Դավիդ Մենաբդիշվիլին զոհվել են Խարկովի մարզում Իզյում քաղաքի մարտերում։

Տաճարում հոգեհանգստյան արարողությանը ներկա էին տասնյակ մարդիկ, նրանց մարտական ընկերները, ուկրաինացիներ ու վրացի կամավորներ։

Վրաստանի նախկին փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն «Ռոյթերսին» ասել է․ «Այսօր մենք ճանապարհում ենք Վրաստան, վերջին ճանապարհը, որպեսզի մեր տղաները հուղարկավորվեն հայրենիքում։ Եվս երկու վրացի, որոնք պայքարել են Ուկրաինայի համար, զոհվել են Խարկովի տակ, կռվելով ռասիստների, 21-րդ դարի ֆաշիստների դեմ»։

Կամավոր Դավիդ Քացարավան ասել է, որ պարտվելու իրավունք չունեն. «Մենք պարտվելու իրավունք չունենք։ Եթե պարտվենք ու ու պատերազմում հաղթի չարը, ապա կպարտվի ամբողջ աշխարհը։ Քաղաքակիրթ աշխարհը ավելի շատ Բուչա, ավելի շատ Իրպեն և ավելի շատ Մարիուպոլ կտեսնի»։

Մինչ այս հաղորդվել էր, որ Ուկրաինայում արդեն առնվազն չորս վրացի կամավոր է զոհվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button