Ուկրաինան ստուգում է ռուսական ուժերի կողմից ֆոսֆորային զենք կիրառելու կասկածները

Loading...

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Հաննա Մալյարն այսօր ասել է, որ զինվորականներն ուսումնասիրում են Մարիուպոլում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մի խումբ մարդկանց շնչառական և նյարդաբանական հիվանդությունների պատճառները։

Հեռուստատեսության հարցազրույցում նա այսօր ասել է, թե վարկած կա, որ դա կարող է ֆոսֆորային զենքի հարձակման հետևանք լինել։ Նա նշել է, որ պաշտոնական հաղորդագրություն ավելի ուշ կլինի։

Ֆոսֆորներ պարունակող զինատեսակը քիմիական զենք չի համարվում, այն հրկիզող զենքի տեսակ է, որի կիրառումը անօրինական չէ, բայց ամեն դեպքում Ժնևյան կոնվենցիաներով բնակչության դեմ ցանկացած զենքի օգտագործում արգելված է։

ԱՄՆ-ն և Բրիտանիան ասել են, որ կստուգեն ռուսական ուժերի կողմից նման զենք կիրառելու կասկածները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button