Պուտինը մտադիր է «լուծել» Դոնբասի հարցը՝ չնայած պատժամիջոցներին․ Նեհամեր

Loading...

Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ լավատես չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների մոտ ժամանակներս դադարեցման հարցում: Այդ գնահատականով Կարլ Նեհամերը հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ անցկացրած բանակցություններից հետո։

Կանցլերը դարձավ Եվրամիության անդամ երկրի առաջին ղեկավարը, ով հանդիպել է Ռուսաստանի ղեկավարի հետ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։

«Ընդհանուր առմամբ, նախագահ Պուտինի հետ այս զրույցից ես լավատեսական տպավորություն չունեմ, որը կարողանայի ձեզ հետ կիսել», — ասել է Նեհամերը ավստրիացի լրագրողների համար ճեպազրույցում։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը բոլորովին այլ գնահատական ունի, քան մենք, քան ԵՄ կառավարությունների ղեկավարները: Ինձ համար կարևոր էր նայելով նրա աչքերի մեջ՝ մատնանշել պատերազմի սարսափները, տառապանքները, որ ինքս եմ տեսել. պատերազմական հանցագործությունները Բուչայում և Ուկրաինայի այլ գյուղերում», — Մոսկվայից տեսակապով ասել է Նեհամերը։

Կանցլերը հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր է «լուծել» Դոնբասի հարցը՝ չնայած պատժամիջոցներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button