Տոյվո Կլաարն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Loading...

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, երկու երկրների {Հայաստանի և Ադրբեջանի} հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղումը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Կլաարն ու Բայրամովն անդրադարձել են նաև հումանիտար հարցերին, նշվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին՝ ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով և նախապատրաստել խաղաղության պայմանագիր: Այնուհետև երեկ հեռախոսազրույց էր կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ըստ երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև շփումները:

«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո. Եվրամիությունը աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը», — Թվիթերում գրել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button