ՔՊ-ական պատգամավորները փորձում են հստակեցնել լրագրողի հավատարմագրման դադարեցման կարգը

Loading...

Պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները․ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։

Այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը, հայտարարել է Հովհաննիսյանը։

«Այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում», — նշել է պատգամավորը։

Այսօր ավելի վաղ իշխող խմբակցությունը հայտարարել էր Ազգային ժողովում լրագրողի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցված սպառնալիքների և վիրավորանք պարունակող արտահայտությունների մասին՝ կոչ անելով խորհրդարանի աշխատակազմին՝ Ազգային ժողովում ապահովել աշխատանքային բնականոն միջավայր։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button