Ֆիլիպիններում բնական աղետի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել

Loading...

Ֆիլիպիններում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել։ Տեղի իշխանությունները հաղորդում են, որ նրանց մեծ մասը զոհվել է արևադարձային անձրևներից առաջացած սողանքների հետևաքով։

Երկրի կենտրոնական մասում 4 գյուղերի 22 բնակիչների մահվան պատճառը սողանքներ են՝ հայտնել է տեղի ոստիկանապետը, նշելով, որ ևս վեց մարդ անհետ կորած է համարվում, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Շուրջ 30 հազար ընտանիքներ տարհանվել են ավելի ապահով վայրեր։

Յուրաքանչյուր տարի Ֆիլիպինները ենթարկվում են շուրջ երկու տասնյակ փոթորիկների ու թայֆունների հարվածների, որոնք սովորաբար տեղի են ունենում ամռան սկզբի անձրևների սեզոնի ժամանակ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button