2022-ի հունվարին ՀՀ-ՌԴ փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50 տոկոսով․ ՌԴ փոխնախարար

Loading...

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է գրեթե 13 տոկոսով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022-ի հունվարին փոխադարձ առևտուրը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 50 տոկոսով, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը՝ Մոսկվայում երեկ ընդունելով Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

«Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», — ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ասել է Վոլվաչը:

Նա նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։

Ինչպես Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն է տեղեկացնում, առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջտարածաշրջանային համագործակցությանը, քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button