Ադրբեջանի բանակում դիպուկահարների մրցույթ է անցկացվում

Loading...

Ադրբեջանի բանակում դիպուկահարների մրցույթ է անցկացվում «լավագույն դիպուկահար» կոչումի համար։

Մրցույթը, որի մասին Պաշտպանության նախարարությունը կարճ տեսանյութ է տարածել, անցկացվում է 2022 թվականի մարտական պատրաստվածության պլանի համաձայն։ Հիմնական նպատակը զինծառայողների պատրաստվածությունը ստուգելն է և որոշելը, թե ով է ադրբեջանական բանակի լավագույն դիպուկահարը։

Վեց փուլերով անցկացվող մրցույթում նրանք ցուցադրում են քողարկվելու, պաշտպանվելու, հարձակման անցնելու և կրակային այլ հանձնարարություններ կատարելու իրենց ունակությունները, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button