Բայդենը Ուկրաինայում ռուսների գործողությունների վերաբերյալ օգտագործում է «ցեղասպանություն» բառը

Loading...

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» բառը։

Մինչ այժմ Բայդենն օգտագործում էր «ռազմական հանցագործություններ» եզրույթը, երեկ, սակայն, նա երկու անգամ ասել է «ցեղասպանություն»։ Երբ լրագրողները հարցրել են այս արտահայտության մասին, ԱՄՆ նախագահն ասել է. — «Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում արձագանքել է Բայդենի խոսքերին՝ գրելով. — «Չարին դիմակայելու հարցում իրերն իրենց անուններով կոչելը շատ կարևոր է»: «Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ ցուցաբերված օգնության համար, և մեզ շտապ անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն՝ կանխելու ռուսական հետագա վայրագությունները», — հավելել է Զելենսկին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button