Բայրամովը կարևոր է համարում Ադրբեջանի «5 առաջարկների ընդունումը Հայաստանի կողմից»

Loading...

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կառուցողական է գնահատել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած քննարկումը։ Նրանք հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 11-ին։

«Առաջին և կարևոր քայլը համարում ենք այն փաստը, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական կետերը․․․ դրանք հիմնված են միջազգային իրավունքի վրա, և դրանց իրականացումը շահավետ է նաև Հայաստանի համար», — «Ինտերֆաքս-Ազարբայջանի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Բայրամովը։

Այսօր ավելի վաղ խորհրդարանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով բրյուսելյան բանակցությունները, հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պիտի դառնան բանակցությունների առարկա:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button