Չինաստանի առևտուրը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ աճել է

Loading...

Չինաստանի առևտուրը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճել է։ Այսօր այդ մասին հայտնել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչության մամուլի խոսնակ Լի Կույվենը։

«Մաքսային վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Չինաստանից Ռուսաստան արտահանումն ու ներմուծումը կազմել է 243 միլիարդ յուան, իսկ Ուկրաինա՝ ավելի քան 29,5 միլիարդ յուան։ Երկու երկրների հետ առևտուրը պահպանվում է և տարեցտարի աճելու միտում ունի», — մամուլի ասուլիսում ասել է նա։

Տվյալները դոլարի վերածած՝ Ռուսաստանի հետ Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալներն առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 38 միլիարդ դոլար՝ գրեթե 28 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ուկրաինայի հետ առևտրի ծավալները կազմել են 4 միլիարդ 600 միլիոն դոլարից ավելի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8 տոկոսով։

Լի Կույվենը նշել է, որ մաքսային իշխանությունները շարունակելու են ծառայել Չինաստանի և Ռուսաստանի, Ուկրաինայի ու առնչվող այլ երկրների հետ տնտեսական և առևտրային նորմալ համագործակցությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button