Ջերսի կղզու դատարանը սառեցրել է Աբրամովիչին պատկանող 7 միլիարդ դոլարի ակտիվները

Loading...

Ջերսի կղզու դատարանը սառեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամը համարվող ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին ենթադրաբար պատկանող ավելի քան 7 միլիարդ դոլարի ակտիվներ:

Դա, ըստ վերլուծաբանների, Ամբամովիչի ընդհանուր կարողության մոտ կեսն է:

Ջերսին գտնվում է Լա Մանշի նեղուցում: Կղզին համարվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի սեփականությունը, սակայն թագավորության մաս չի կազմում:

Կղզին հայտնի է որպես «հարկային ապաստարան» և տնտեսական եկամուտների մեծ մասը ստանում է օֆշորային գործարքներից:

Ջերսի կղզին գործադրում է ֆինասական բոլոր պատժամիջոցները, որոնք Բրիտանիան Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ սահմանել է Ռուսաստանի նկատմամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button