Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է սատարել Կիևին

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ ապրիլի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է սատարել Կիևին:

«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկուն, որ հայտնի նրան ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի շարունակական աջակցության մասին»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտնել է, որ շարունակում է «մշտական երկխոսությունը նախագահ Բայդենի հետ»:

«Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային պաշտպանության և մակրոֆինանսական բնագավառներում օգնության լրացուցիչ փաթեթներ հատկացնելու հնարավորությունները: Պայմանավորվել ենք խստացնել {Ռուսաստանի նկատմամբ} սանկցիաները»,- գրել է Զելենսկին Թվիթերում:

Բայդենը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային կփոխանցի ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում ուղղաթիռներ, զրահամեքենաներ և հրետանի:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button