ՌԴ ՊՆ. Մարիուպոլում շուրջ 1000 ուկրաինացի զինծառայող վայր է դրել զենքը

Loading...

Ավելի քան 1000 ուկրաինացի զինծառայող կամավոր հանձնվել է Մարիուպոլում, այդ թվում՝ 162 սպա և 47 կին զինվորական։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Գեներալը հայտնել է, որ 151 վիրավոր ուկրաինացի զինծառայողներ առաջնային բուժօգնություն են ստացել տեղում, ինչից հետո բոլորը տեղափոխվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց՝ բուժման։

Պաշտոնական Կիևն այս կապակցությամբ առայժմ որևէ բան չի հաղորդում:

Ռուս զինվորականները երեքշաբթի օրն առաջին անգամ մի խումբ օտարերկրյա լրագրողների թույլ էին տվել մտնել Մարիուպոլ։ Պաշարված քաղաքի մի մասը դեռևս ուկրաինական բանակի վերահսկողության տակէ:

Մարիուպոլի շենքերի մեծ մասը վնասված են կամ ամբողջությամբ ավերված։ Ուկրաինայի իշխանությունները խոսում են առնվազն 10 հազար զոհված խաղաղ բնակչի մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button