Ռուսական կողմը պարզաբանել է, որ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվել սադրանքներից զերծ մնալու համար. Միրզոյան

Loading...

Ռուսական կողմը պարզաբանել է, որ ռուս խաղաղապահների կողմից ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվել սադրանքներից զերծ մնալու նկատառումով, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ։ Կապի մեջ ենք եղել և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով։ Ռուսական կողմը պարզաբանել է, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում», — մանրամասնեց նախարարը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը, Միրզոյանը հիշեցրեց նախարարության երեկ տարածած հաղորդագրությունը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ, առավել ևս պատգամավորները։

Երեկ ռուս խաղաղապահները թույլ չէին տվել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներին Արցախ մտնել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button