Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների նկատմամբ

Loading...

Ռուսաստանը հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան «հայելային» պատժամիջոցներ սահմանելու մասին:

Պատժամիջոցների ցուցակում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան 398 օրեսնսդիրները, ներառյալ այդ պալատի բոլոր ղեկավարները և մշտական հանձնաժողովների նախագահները:

Ցուցակում հայտնված պաշտոնյաները չեն կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:

«Հաշվի առնելով նոր պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների գործելակերպը, Ռուսաստանը ծրագրում է առաջիկայում նոր հակաքայլեր ընդունել և ընդարձակել մուտքի արգելքի տակ հայտնված անձանց ցուցակը՛,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Մոսկվան մուտքի արգելք է սահմանել նաև Կանադայի խորհրդարանի 87 պատգամավորների նկատմամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button