Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Loading...

Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին երեկ երեկոյան սահմանապահների միջև փոխրաձգություն է տեղի ունեցել, որը ժամեր անց կրկնվել է։ Հաղորդվում է վիրավորների մասին։

Բիշքեկը պնդում է, որ տաջիկստանցի զինվորականները Ղրղըզստանի տարածք են մտել, ինչն էլ միջադեպի պատճառ է դարձել։ Ավելի ուշ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակն ու հետ քաշել ուժերը։

Երկու երկրների միջև սահմանի երկարությունը 970 կիլոմետր է, որից սահմանագծված է 520 կիլոմետրը։ Չհստակեցված հատվածներում հաճախ են միջադեպեր գրանցվում։ Ամենախոշոր բախումը տեղի է ունեցել անցած տարի․ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ երկու կողմից 55 մարդ էր զոհվել, մոտավորապես 200-ը՝ վիրավորվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button