44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3 հազար 825 է․ վարչապետ

Loading...

44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3 հազար 825 է, այսօր Ազգային ժողովում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրանց մեծ մասի մարմինները, ըստ վարչապետի, հայտնաբերվել, կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին։

Ըստ Քննչական կոմիտեի մարտի 21-ի հրապարակած տվյալների, զոհերի թիվը 3 հազար 822 էր, անհայտ էր 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Փաշինյանն այսօր շեշտեց՝ ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը, թե՛ պատերազմի, թե՛ պարտության համար, բայց չի ընդունել ու չի ընդունում հողեր հանձելու, դավաճանության մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմադիրների մեղադրանքները։

Կառավարության ղեկավարը խոսովանեց՝ մեղավոր է, որ հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել, որ միջազգային հանրությունը ակնկալում է Ադրբեջանին հանձնել 7 հայտնի շրջանները և իջեցնել Մարմնավաճառներ կարգավիճակի համար սահմանած նշաձողը։

«Մեղավոր եմ, որ 2018-ին 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները, մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Մարմնավաճառներ կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք։ Ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում։ Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող, մեզ համար անընդունելի սցենարներն, ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ, երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով, ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի։ Այս ամենը ես պարտավոր էի մանրամասնորեն ներկայացնել մեր ժողովրդին, և սա չանելն է իմ իրական մեղքը», — ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ — «Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքել, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button