Դատարանը Լյուբով Սոբոլի պայմանական պատիժը հեռակա կարգով փոխարինել է իրական ազատազրկման պատժաչափով

Loading...

Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը բավարարել է դաշնային քրեակատարողական ծառայության մայրաքաղաքային վարչության միջնորդությունը և Կոռուպցիայի հիմնադրամի նախկին փաստաբատ Լյուբով Սոբոլի 1.5 տարվա պայմանական ազատազրկումը հեռակա կարգով փոխարինել է 5 ամիս 26 օր իրական ազատազրկման պատժաչափով:

Դատարանը բավարարել է դիմումը և «սանիտարահամաճարակային կանոնները խախտելու համար Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 236 հոդվածով նախկինում պայմանական ազատազրկման դատապարտված Սոբոլի դատավճիռը փոխարինել է իրականով, քանի որ մեղադրյալը խախտել է պայմանական պատժաչափով նախատեսված բնակության վայրը փոխելու, զանգվածային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև առանց պատկան մարմինների համաձայնության Մոսկվայից դուրս մեկնելու արգելքները:

Պայմանական դատավճռի հրապարակումից որոշ ժամանակ անց Լյուբով Սոբոլը հեռացել է Ռուսաստանից և հիմա գտնվում է արտասահմանում: Սոբոլի նկատմամբ Ռուսաստանի իրավապահները հետախուզում են հայտարարել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button