Կիպրոսը քաղաքացիությունից զրկում է ռուսաստանցի 4 միլիարդատերերի՝ ընտանիքների հետ

Loading...

Կիպրոսը Ռուսաստանից չորս միլիարդատերերի և նրանց ընտանիքների 17 անդամների քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ է սկսել։ Այս մասին հայտնում է «Ֆիլելեֆթերոս» թերթը՝ հղում կատարելով Կիպրոսի կառավարության որոշմանը։

Պատճառը գործարարների հայտնվելն է Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով։

Ըստ պարբերականի՝ Միխայիլ Գուցերիևը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Վադիմ Մոշկովիչը և Ալեքսեյ Կուզմիչևը կզրկվեն քաղաքացիությունից։

Մինչ Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելը Forbes հանդեսը նրանց կարողությունը գնահատել է համապատասխանաբար 2․5, 2․9, 2․4 և 7․8 միլիարդ դոլար՝ ընդհանուր 15․6 միլիարդ դոլար։

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ կառավարությունը թույլ է տվել չորս ռուսաստանցիների զրկել քաղաքացիությունից, սակայն նրանց անունները չէին հրապարակվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button