Կիպրոսում սկսվել է ռուսաստանցի չորս միլիարդատերերին քաղաքացիությունից զրկելու գործընթացը

Loading...

Կիպրոսի իշխանությունները սկսել են ռուսաստանցի 4 միլիարդատերերին և նրանց ընտանիքների 17 անդամներին քաղաքացիությունից զրկելու իրավական գործընթացը: Դրա պատճառը միլիարդատերերի նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանումն է:

Ըստ O Phileleftheros (Ազատական) օրաթերթի, քաղաքացիությունից պետք է զրկվեն Միխայիլ Գուցերիևը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Վադիմ Մոշկովիչը և Ալեքսեյ Կուզմիչյովը:

Forbes հանդեսի համաձյան, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից առաջ այդ չորսի կարողությունը կազմել է համապատասխանաբար 2.5, 2.9, 2.4 և 7.8 միլիարդ դոլար: Ընդհանուր հաշվով նրանց կարողությունը գնահատվում է 15.6 միլիարդ դոլար:

Reuters լրատվական գործակալության տվյալներով, «ոսկե անձնագրերի» ծրագրոց Կիպրոսի քաղաքացիություն է ստացել 6779 օտարերկրացի, որոնցից 2886-ը ռուսաստանցիներ են:

«Ոսկե ծրագիրը» ենթադրել է քաղաքացիության տրամադրում Կիպրոսում խոշոր ներդրումներ կատարելու դիմաց: «Ոսկե անձնագրերի» ծրագիրը հետագայում չեղարկվել է այն բանից հետո, երբ հրապարակվել են փաստեր կեղծ փաստաթղթերով բազմաթիվ անձնագրեր թողարկելու մասին:

Հիմա Կիպրոսի իշխանությունները ստուգում են քաղաքացիություն ստացած ևս 1100 մարդկանց փաստաթղթերը:

Ավելի վաղ Եվրոպական միությունն է դիմել եվրոպական համայնքին ռուսաստանցի մեծահարուստներին քաղաքացիությունից զրկելու կոչով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button