Հրդեհ և պայթյուն ՌԴ Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հածանավի վրա

Loading...

Չորեքշաբթի օրը Օդեսայի վարչակազմի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավին «Նեպտուն» թևավոր հրթիռների հարվածի մասին։

Արդեն կեսգիշերից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Մոսկվա»-ի վրա տեղի ունեցած հրդեհն ու պայթյունը, սակայն չի նշել դրանց պատճառը։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ անձնակազմը տարհանվել է։

Հածանավը մասնակցել է մի շարք զինված հակամարտությունների, այդ թվում՝ Սիրիայում ռուսական օպերացիային։ Դրանից հետո նավը մի քանի տարի վերանորոգվել է։ Քանիցս օտարերկրյա առաջնորդների հետ նավի վրա է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նավի անձնակազմը 510 հոգի է, երկարությունը՝ 190 մետր։ Այն համալրված է թևավոր հրթիռների համալիրով, մի քանի զենիթահրթիռային համակարգերով, հրետանային և հականավային սպառազինությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button