Մարիա Զախարովա. «Խաղաղապահները գործում են խստորեն համապատասխան եռակողմ հայտարարություններին»

Loading...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե «իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունները հակասում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»:

Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այդ մեկնաբանությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ մի խումբ հայ պատգամավորների մուտքն արգելելու հանգամանքին, ասելով, թե «նշված այցը նախապես համաձայնեցված չէր ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ»:

«Խաղաղապահները գործում են խստորեն համապատասխան եռակողմ հայտարարություններին: Տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ակնկալում ենք, որ թե՛ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում և թե՛ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում երկու կողմերը ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է Զախարովսան:

Ապրիլի 12-ին ռուս խաղաղապահները Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների խմբին արգելել են մուտք գործել Ղարաբաղ: Հայաստանի արտաքին գերատեսչությունը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ:

Մինչդեռ, ընդդիմությունը հայտարարել է, թե դա պատահականություն չէր և պնդել է, որ «Հայաստանի այսօրվա իշխանությունները ստվերային համաձայնություն ունեն Ադրբեջանի հետ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու շուրջ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button