«Մոսկվա» հածանավը ոչ ևս է

Loading...

Սև ծովում պայթյունից և հրդեհից վնասված Ռուսաստանի ռազմական նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում իրականացվող քարշակման ընթացքում սուզվել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Դեպի նշանակված նավահանգիստ քարշակման ընթացքում փոթորկի պայմաններում նավը կորցրել է կայունությունը և խորտակվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ռուսները հավատացնում, են, որ «Մոսկվա» հածանավի անձնակազմը տարհանվել է:

Կիևը հայտնել է, որ ուկրաինացիները «Մոսկվան» խոցել է «Նեպտուն» տեսակի հականավային երկու թևավոր հրթիռներով: Ռուսներն ուկրաինացիների այդ հաղորդագրությունը չեն մեկնաբանել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button