Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սանկցիաներին, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության»

Loading...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայրարարել է, թե Անկարան կմիանա Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին այն դեպքում, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության: Այդ մասին Չավուշօղլուն ասել է NTV թուրքական հեռուստակայանի թղթակցին:

«Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Եթե ՄԱԿ-ը հավանություն տա այդ պատժամիջոցներին՝ Թուրքիան ստիպված կլինի միանալ դրանց»,- ասել է Չավուշօղլուն:

Նա խոսել է նաև ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Ավելի այդ թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան այսօրվա զարգացումներում սառը պատերազմի նշաններ է տեսնում:

«Մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն, վերականգնումն էլ որոշակի ժամանակ կպահանջի, մենք տեսնում ենք սառը պատերազմի նշաններ, սակայն կշարունակենք սկզբունքային արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button