Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Ապրիլի 11-ին Բրիս Ռոքֆոյին ընդունել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Մարտի վերջին Հայաստանում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Միրզոյանը նրա հետ քննարկել էր Փառուխի հատվածում ստեղծված իրավիճակը, ներկայացրել նաև հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ, վերահաստատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։

Բանակցությունների վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին Մինսկի խմբից դեռևս արձագանք չի եղել:

Ապրիլի 8-ին Միրզոյանը Մոսկվայում էր։ Հայաստանցի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Սերգեյ Լավրովը պնդեց, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։ Լավրովի այս հայտարարության ֆոնին Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը որպես Մինսկի խմբի համանախագահ

Բաքուն պատերազմից հետո պարբերաբար պնդում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, իսկ նախագահ Ալիևն էլ մի քանի անգամ թոշակի է ուղարկել համանախագահներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button