
Loading...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մոսկվա» հածանավը լուրջ վնաս է կրել պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով: «Մոսկվայի» անձնակազմը տարհանվել է:
Ռուսները զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հայտնում և պնդում են, թե նավի միջադեպը կապված է զինամթերքի պայթյունի հետ:
Մինչդեռ, ուկրաինական կողմը պնդում է, որ «Մոսկվան» խոցվել է «Նեպտուն» տեսակի երկու հականավային թևավոր հրթիռներով:
«Մոսկվան» երկրորդ նավն է, որը վնասվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմում:
Ավելի վաղ ուկրաինացիները կարողացել են Ազովի ծովում ոչնչացնել ափհանման գործողություններում կիրառվող «Օրսկ» դեսանտային նավը:
“24 saat”