Ըստ ուկրաինական կողմի, ռուս զինծառայողները կրակել են խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա

Loading...

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն, յոթ մարդ է զոհվել, ավելի քան երկուս տասնյակը վիրավորվել խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա ռուսական հարձակման հետևանքով:

«Ապրիլի 14-ին ռուս զինծառայողները կրակել են Իզիումի շրջանի Բորովա գյուղից տարհանված խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա: Նախնական տվյալներով զոհվել է յոթ մարդ, ևս 27 մարդ վիրավորվել է», — ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան հինգ միլիոն մարդ, ուկրաինացի փախստականների 90 տոկոսը կանայք և երեխաներ են։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button