Կիևում գիշերը հզոր պայթյուններ են որոտացել

Loading...

Ուկրաինական Տելեգրամ ալիքների փոխանցմամբ՝ Կիևում այս գիշեր մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լեսյա Վասիլենկոն Twitter-ում գրառմամբ հայտնել է երեք հզոր պայթյունների մասին, որոնք հնչել են մայրաքաղաքում «մեկը մյուսի հետևից»։ «Ամենայն հավանականությամբ, Պուտինը զայրացած է «Մոսկվա»-ի [հածանավի] խորտակման պատճառով», — գրել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Սև ծովում պայթյունից և հրդեհից վնասված Ռուսաստանի ռազմական նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում քարշակման ընթացքում խորտակվել է:

Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ «Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռներով։ Ռուսաստանը դա չի հաստատում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button