Հյուսիսային Մակեդոնիան 6 ռուս դիվանագետի է արտաքսում

Loading...

Հյուսիսային Մակեդոնիան «անցանկալի անձ» է հայտարարել վեց ռուս դիվանագետների՝ «դիվանագիտական նորմերը խախտելու» համար։

«Այդ անձինք իրականացնում էին գործողություններ, որոնք հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, և առաջիկա հինգ օրվա ընթացքում պետք է լքեն Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքը», — ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

Անցած ամիս պաշտոնական Սկոպյեն արդեն մի խումբ ռուս դիվանագետների է արտաքսել երկրից՝ «անպատշաճ» դիվանագիտական գործունեության համար։

Ուկրաինա Ռուսաստանի նեխուժումից ի վեր ի նշան բողոքի արևմտյան մի շարք երկրներ տասնյակ ռուսաստանցի դիվանագետների են արտաքսել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button