Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Loading...

Էմանյուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ իր աջակցությունը հայտնելու Ուկրաինային։

«Ապրիլի 14-ին լրացավ ուկրաինական սարսափի 50-րդ օրը։ 50 օր պատերազմ է մեր Եվրոպայի սրտում։ Նախագահ Զելենսկու հետ իմ զրույցի ժամանակ ես ևս մեկ անգամ հայտնեցի մեր վճռականությունը՝ կանգնելու նրա կողքին և վերջ դնելու հակամարտությանը», — գրել է Ֆրանսիայի նախագահը:

«Ուկրաինայում սարսափելի հանցագործություններ են կատարվել: Դեպքի վայրում գտնվող մեր փորձագետներն օգնում են ուկրաինացի և միջազգային դատական մարմինների պաշտոնյաներին ապացույցներ հավաքել ու բացահայտել մեղավորներին: Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Առանց արդարության խաղաղություն չկա», — հավելել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ պատերազմի անցած 50 օրերի ընթացքում Ֆրանսիան ուկրաինական բանակին տրամադրել է ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ զինտեխնիկա և կշարունակի ռազմական աջակցությունը։ Բացի այդ, Ֆրանսիան Ուկրաինային ուղարկում է 24 հրշեջ և 50 շտապ բուժօգնության մեքենա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button