ՄԱԿ. Ուկրաինայից փախուստի է դիմել ավելի քան 5 միլիոն մարդ

Loading...

ՄԱԿ-ի փորձագետների փոխանցմամբ, ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 5 միլիոնը: Դա Եվրոպայում ամենազանգվածային միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից հետո:

Փախստականների մեծամասնությունը՝ մոտ 3 միլիոն մարդ, ապաստանել են Լեհաստանում:

Ավելի քան 7 միլիոն մարդ ունի ներքին տեղահանվածների կարգավիճակ: Սեփական տներից և բնակարաններից դուրս է հանվել ուկրաինացի երեխաների երկու երրորդը: Այդ թվում են թե՛ երկրից հեռացած երեխաները և թե՛ ներքին տեղահանվածները:

Փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում Ռուսաստան են տեղափոխվել ավելի քան 400 հազար ուկրաինացիներ:

ՄԱԿ-ը հաղորդում է նաև, որ այս ընթացքում 870 հազար փախստականներ արդեն վերադարձել են Ուկրաինա:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button