Միացյալ Նահանգները մտադիր չէ դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային

Loading...

Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ մասին պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսն ասել է CNN հեռուստակայանին:

Խոսնակն այդ մեկնաբանությամբ արձագանքել է մամուլում հայտնված հրապարակումներին, որոնց համաձայն ռուսներն ամերիկացիներից պաշտոնապես պահանջել են դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային:

«Ռուսաստանն ինչ-որ բան ասել է փակ ձևաչափով, ինչ-որ բան՝ բաց ձևաչափով, բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր ընտրած ռազմավարությունից»,- ասել է Փրահսը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները միլիարդավոր դոլարների աջակցություն են տրամադրում Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար:

«Եթե ռուսները նկատի ունեն, որ մենք ուկրաինացիներին տալիս ենք այն, ինչ նրանք ուզում են և որ ուկրաինացիները շատ արդյունավետ են դա օգտագործում, ապա այո, դա այդպես է»,- նշել է պետական դեպարտամենտի խոսնակը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button