Նավալնին Արևմուտքին կոչ է անում սոցցանցերի օգնությամբ «ջախջախել Պուտինի քարոզչությունը»

Loading...

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության երկրների առաջնորդներին, համաշխարհային IT ընկերությունների ղեկավարներին կոչ է անում «սոցիալական ցանցերի հնարավորությունների օգնությամբ ջախջախել Պուտինի քարոզչությունը»։

Բանտարկված քաղաքական գործչի ուղերձը հրապարակվել է Twitter-ում, դրանում Նավալնին սոցիալական ծառայություններին առաջարկում է օրական ռուսներին ցույց տալ տասնյակ միլիոնավոր գովազդային հաղորդագրություններ՝ այդկերպ Պուտինի դեմ բացելով «տեղեկատվական ճակատ»։

«Ճշմարտությունն ու ազատ տեղեկատվությունը հարվածում են Պուտինի խելագար ռեժիմին ոչ պակաս, քան Javelin-ները », — հայտարարել է Նավալնին՝ շեշտելով, որ ինտերնետում գովազդի ծախսերը ռազմական ծախսերից անհամեմատ ցածր են։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button