Ուկրաինայի դատախազություն․ Պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, 355-ը՝ վիրավորվել

Loading...

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, ավելի քան 355-ը վիրավորվել են, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը զգուշացնում է, որ վիրավորների և զոհերի ճշգրիտ թիվը դեռ ճշտվում է. դատախազները դեռևս ամբողջական տվյալներ չունեն այն շրջաններից, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում։

Երեխաների մեծ մասը տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։

Այս գիշեր կրակի տակ են հայտնվել Կիևի արվարձանները, Ուկրաինայի այլ քաղաքներից ևս պայթյունների ձայներ են հնչել։ Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button