Զելենսկու համոզմամբ` Ուկրաինայում խաղաղություն հաստատելու լավագույն ձևը Կիևին զինելն է

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում միջազգային հանրությանը Կիևին փոխանցել այն բոլոր զինատեսակները, որոնց տրամադրման խնդրանքով ուկրաինական կառավարությունը դիմել է արևմտյան պետություններին։

Զելենսկին այս մասին հայտարարել է անցած գիշեր հեռարձակված ուղերձում՝ պնդելով, որ մատակարարվող սպառազինության ծավալների ընդլայնումը կնպաստի ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը։

«Որքան շուտ և որքան շատ զենք ստանանք, այնքան մեր դիրքերն ավելի ուժեղ կլինեն, և խաղաղությունը շատ ավելի արագորեն կհաստատվի», — հայտարարել է Զելեսնկին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button