Լուկաշենկո․ «Ռուս-բելառուսական հարաբերությունների նոր էջ է բացվում»

Loading...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ «ռուս-բելառուսական հարաբերությունները նոր փուլ են մուտք գործում»։ Այս մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է այսօր Մինսկում՝ մեկնաբանելով Ռուսաստանում ընդունված օրենքը, որի համաձայն Բելառուսի քաղաքացիները իրավունք են ստանում մասնակցել Ռուսաստանի տարածքում գտնվող գաղտնի ռազմավարական օբյեկտների շինարարությանը։

«Մեր հարաբերություններում նոր էջ է բացվում։ Ռուսաստանում գտնվող փակ շինարարություններում Բելառուսի ներկայության բոլոր արգելքները չեղարկվել են», — հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով` առաջին նման ռազմավարական օբյեկտը լինելու է Հեռավոր Արևելքում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայանը։

«Ռուսաստանի նախագահն ինքն է առաջարկել ինձ, որ Բելառուսի քաղաքացիները մասնակցեն այդ տիեզերակայանի, մասնավորաբար դրան կից բնակելի շենքերի շինարարությանը», — հայտարարել է Լուկաշենկոն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button