Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 18-ով, բուժվածներինը՝ 14-ով

Loading...

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 18-ով՝ հասնելով 422 հազար 747-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 410 հազար 434-ի:

Իրականացվել է 2 հազար 631 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 13 հազար 643-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 621 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 11 մարդ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button