Ղարիբաշվիլի․ «Պատերազմները Վրաստանի տարածքում չպետք է կրկնվեն»

Loading...

«Վրաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի երկրի տարածքում երբևէ նոր պատերազմ տեղի չունենա», — այսօր Կախեթիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, քաղաքացիական պատերազմն ու դրանց աղետալի հետևանքները երբեք այլևս չպետք է կրկնվեն։ Մենք պատասխանատու կառավարություն ենք և առաջին հերթին պատասխանատվություն ենք կրում մեր երկրի, մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի անվտանգության, խաղաղության համար», — ասել է վրացական կառավարության ղեկավարը։

Ղարիբաշվիլին այս թեմային անդրադարձել է՝ մեկնաբանելով վրացական ընդդիմությունից հնչող քննադատությունը, ըստ որի վրացական իշխանությունները բավարար օժանդակություն չեն ցուցաբերում Ուկրաինային։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button